Վլադիմիր Սպիվակովը 75 տարեկան է
Այսօր լրացավ հայտնի ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիայի ղեկավար ու գլխավոր դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանն արժանացած Վլադիմիր Սպիվակովի 75-ամյակը:
Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին, Ուֆա քաղաքում՝ հրեա ընտանիքում։ 1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորիային կից դպրոցում, որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին և Վ. Ի. Շերային։ 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը։ 1963-1968 թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի Յուրա Յանկելևիչի դասարանում։ 1970 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Դիրիժոր է 1965 թվականից։ 1970 թվականից Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է։ 1975-1990 թթ. դասավանդել է Գնեսինի անվան Երաժշտական ինստիտուտում։ 1994-2005 թթ. Ցյուրիխում անցել է մաստեր կլաս շրջան։ 1979 թվականին ղեկավարել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը։ 1984 թվականին Լեոնարդ Բերնարայնից նվեր է ստացել նրա դիրիժորական փայտիկը։ Ղեկավարում է Ռուսաստանի պետական նվագախումբը։ 1989 թվականից ապրում է Մոսկվայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։ Ամուսնացել է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր՝ Սաթի Սահակյանցի հետ։
Վլադիմիր Սպիվակովը հայ ազգի մասին խոսելիս՝ ասել է. «Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք: Ձեզնից յուրաքանչյուրում տիեզերքն է»:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շնորհավորում է Վլադիմիր Սպիվակովին՝ ցանկանալով քաջ առողջություն, ստեղծագործական հետագա հաջողություններ, ամենայն բարիք։
Հարակից հրապարակումներ`
- Հայերեն է թարգմանվել Սոլոմոն Վոլկովի «Զրույց Վլադիմիր Սպիվակովի հետ» գիրքը
- Պուտինը պարգևատրել Է Սպիվակովին
- Վլադիմիր Սպիվակովը՝ Ռուսաստանի ամենահարուստ մշակութային գործիչ
- Կոմիտասը և նրա կյանքը մարդկային ոգու բարձունքի օրինակ են. Սպիվակով
- Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզները» ելույթ կունենան Երևանում
- Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ»-ը ելույթ են ունենալու Հայաստանում
- Վլադիմիր Սպիվակովը՝ հայ ազգին. «Դուք աշխարհի լույսն եք, մաքրության տաճար եք» (տեսանյութ)
- Վլադիմիր Սպիվակովը Երևանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը
- Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին
- Կայացավ Վ. Սպիվակովի երևանյան համերգը. «....Դե, հայերի փեսաները հավաքվեցին»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան