Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները հավաքվել են դատարանի դիմաց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, համախոհները, ինչպես նաև ընդդիմադիրները։ Այսօր ժամը 13:00-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Քոչարյանի աջակիցների պահանջն է՝ կատարել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 3-ի որոշումը, ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։
Դատարանի մուտքից որոշ հեռավորության վրա դրված են պատնեշներ, հավաքված են մեծ թվով ոստիկաններ։ Ոստիկանները մի քաղաքացու բերման ենթարկեցին։ Քաղաքացին բղավում էր. «Լսեցի, որ ուզում եք ժողովրդին քշեք, ասում եմ՝ ժողովուրդը չի քշվում»։
Ռ. Քոչարյանի աջակից քաղաքացիներից Զարուհի Սարգսյանն ասաց, որ իրենք այսօր խաղաղ ցույց են անում, համոզված են, որ արդարությունը հաղթելու է։
«Այսօրվա նիստից ունենք ակնկալիքներ, հույս ունենք, որ Աննա Դանիբեկյանն այնքան ուժ կգտնի իր մեջ, այնքան խելացի կգտնվի ու հենց առաջին որոշումը կլինի այն, որ անհապաղ ազատ արձակվի Ռոբերտ Քոչարյանը»,- նշեց նա։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտից երթով շարժվեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկներ դնելու մշակույթի գործիչների և անվանի մարդկանց գերեզմաններին։
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Ֆիցջերալդ․ Իշխանությունները կոպտորեն խախտում են Քոչարյանի հիմնարար իրավունքները
- Արա Ղազարյան. Եթե իրավունք է, պետք է անվերապահորեն ապահովվի
- Արմեն Մանուկյան. Քոչարյանի հետ նկարի պատճառով աշխատանքից ազատել են հյուպատոսին
- Լևոն Քոչարյանն այցելել է նստացույց անողներին
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց են անում
- Ա.Վարդևանյան. Դատախազությունը ոչ միայն մեղադրանքի կողմ է, այլև իրավունքի պաշտպանություն իրականացնող կառույց
- Լարիսա Ալավերդյան. ՍԴ որոշմանը պետք է արձագանքեին օրենսդիր ու գործադիր մարմինները, դատարանն ու դատախազությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են անհապաղ դատական նիստ հրավիրել
- Արամ Վարդևանյան. Ակնհայտ է, որ Դատախազությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել պարզ ճշմարտությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր կրկին կհավաքվեն
- Ռուբեն Մելիքյան. ՍԴ որոշումը լրացուցիչ գործոն է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը հնարավորինս շուտ քննելու համար
- Ակցիա. Անհապաղ պետք է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
- Հայկ Ալումյան. Դատարանը չպետք է սպասի սեպտեմբերի 12-ին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել նրա խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը
- Ալումյան. ՍԴ որոշումից հետևում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար
- ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին