Արսեն Վենգերը համաձայնել է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում
Լոնդոնի Արսենալի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համաձայնել է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, 69-ամյա մասնագետի պարտականություններն առայժմ չեն համաձայնեցվել, սակայն նախնական տեղեկատվությամբ նա կզբաղեցնի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Նշանակման մասին կհայտարարվի մոտ օրերս:
Այս տարվա մարտին ևս նման լուրեր հայտնվեցին: Այն ժամանակ հաղորդվում էր, որ Վենգերը ՖԻՖԱ-ում կզբաղվի տեխնոլոգիական նորարարություններով, մրցավարության հարցերով, նաև խաղի կանոններում փոփոխություններով: