Անհրաժեշտության դեպքում Արցախը կարող է կիսվել ժողովրդավարական ընտրությունների իր փորձով. Նաղդալյան
1991թ.-ից Արցախում անխափան անցկացվել են ընտրություններ, որոնք դասվում են Արցախի ժողովրդի կողմից իրենց իրավունքների իրացման շարքին։ Ինչպես արձանագրել են նաև դիտորդները, ընտրություններն անցկացվել են ժողովրդավարական չափանիշներին լիովին համապատասխան։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Արցախում անցկացված ընտրություններին մասնավորապես Վրաստանի, Ուկրաինայի մեկնաբանություններին։
«Այս 28 տարվա ընթացքում Արցախը կուտակել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու լավ փորձ, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Արցախի լրջությունն ու կարողությունը՝ կառուցելու ժողովրդավարական ինստիտուտներ և երաշխավորելու մարդու ազատ կամարտահայտությունը։ Այս առումով կարող եմ նշել, որ եթե անհրաժեշտություն կա, Արցախը կարող է կիսվել իր այդ փորձով»,-ասաց Աննա Նաղդալյանը։
ԱԳՆ մամուլի խոսնակը նաև վկայակոչեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն առ այն, որ իրենք ճանաչում են Արցախի բնակչության՝ սեփական ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու իրենց դերը։
«Մարդու իավունքների իրացումը պայմանավորված չէ բնակության վայրի կարգավիճակով, իսկ մարդու իրավունքների չճանաչումը որևէ ձև չի սահմանափակում դրանց իրականացումը»,-ասաց Աննա Նաղդալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան