Շուշան Դոյդոյան. Վերադարձ 15 տարի հետ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանին զարմացրել է ՀՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառումը, որով տեղեկացնում են, որ քաղաքացիները կարող են էլեկտրոնային նամակներ գրել Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին, հանձնաժողովներին և խմբակցություններին հետևյալ հղմամբ։ Միաժամանակ հայտնում են. «Էլեկտրոնային տարբերակով ուղարկված նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն և ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: Պաշտոնական նամակներ կարող եք ուղարկել հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0095, Մարշալ Բաղրամյան 19»։
«Կարծես մի տեսակ ուրախությամբ հայտնում են, որ նման ձևաչափով հարցեր են ընդունում, ինչը վաղուց եղել է, կա, նոր ոչինչ չկա էլեկտրոնային հարցումներով մարդկանց, լրագրողների հետ աշխատանքում։ Որքան հասկանում եմ՝ էլեկտրոնային հարցման նոր ձևաչափ են մտածել, բայց փորձելով սահմանափակել աշխատանքը՝ նշելով, որ մեզ դիմելու պաշտոնական ձև չէ, պարզապես մենք ի գիտություն ենք ընդունում, կուզենք ընթացք կտանք, կուզենք ոչ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շ. Դոյդոյանը։
Նրա խոսքով, իրենց ամբողջ պրակտիկան՝ արդեն 10 տարուց ավելի, խոսում է այն մասին, որ էլեկտրոնային հարցումներն օգտակար են ոչ միայն դիմողների համար, որովհետև խնայում են ժամանակ, ռեսուրսներ, նաև վարչակազմի, աշխատակազմերի ռեսուրսներն են խնայում՝ ժանանակը, տեխնիկական միջոցները. «Էլեկտրոնային դարաշրջանում փոխանակ խրախուսեն և ընթացք տան հենց էլետրոնայինին, որ թղթի, մյուս նյութական ծախսերը նվազեցվեն, ասում են ոչ, մեզ դիմեք, բայց հայեցողությամբ՝ կուզենք ընթացք կտանք, կուզենք ոչ»։
Նա հիշեցրեց, որ 2015 թվականին ընդունված կառավարության որոշում կա, հստակ կարգավորված է, էլեկտրոնային հարցումներին պարտադիր պետք է ընթացք տալ, դրանց վերաբերել պաշտոնական նույն ընթացակագով, ինչպես, օրինակ, գրավոր փոստային ստացված հարցումներին։ Շ. Դոյդոյանն ասաց, որ վերջին մեկ տարում կտրուկ զարգացում է ապրել այդ ոլորտը։
«Լավ չեն պատկերացնում իրենց գործառույթներն այդ ոլորտում՝ տեղեկատության ազատություն, մատչելիություն, էլետրոնային կառավարման գործիքներ։ Այսինքն գործիքը ստեղծել են, բայց ասում են ձևական բնույթ է կրում, պաշտոնական չի կարող համարվել, այն դեպքում երբ որ զուգահեռ իրականությունը լրիվ այլ տեղում է, այլ զարգացում է ապրել։
Վերադարձ 15 տարի հետ, փոխանակ գնանք առաջ, փոխանակ խրախուսենք էլեկտրոնային եղանակով հարցումները»,- նշեց նա։
Շ. Դոյդոյանի խոսքով, պաշտոնապես գրություն է ուղարկել՝ փորձելով հասկանալ, թե ինչ իրավական ակտով են առաջնորդվել, որն է դրա անհրաժեշտությունը։
Նա նաև ֆեյսբուքյան գրառմամբ է փորձել պարզել, թե ինչու՞ ԱԺ-ում էլ. հարցումները չեն համարվում պաշտոնական։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանն արձագանքել է, որ խոսքը վերաբերում է միայն տվյալ հղմանը․ «Հղումը իրենից ներկայացնում է դիմելու ձևաչափ, որտեղ լրացնելով դաշտերը, ընտրողները կարող են տեղեկատվություն տրամադրել։ Քանի որ նշված ֆոռմայի մեջ առկա չէ ստորագրություն դնելու կամ նյութ կցելու հատված (որտեղ կլինի ստորագրություն), այն չի կարող համարվել պաշտոնական գրություն»։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Այս պահին լրագրողական հանրության համար առկախված հարցեր կան
- Շուշան Դոյդոյան. Պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակության անդամներին
- Մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է Զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում. Դոյդոյան
- Շուշան Դոյդոյան. Լրատվամիջոցները պետք է ազնիվ լինեն իրենց լսարանի հետ
- Շուշան Դոյդոյան. Այս մեսիջը շատ ուժեղ մատ թափ տալ էր մամուլի վրա
- Երկու պատասխանները ձեռքիս չգիտեմ ծիծաղեմ, թե լացեմ. Շուշան Դոյդոյան
- Դոյդոյան. Ոնց որ կաթսայի բերանը բացես, բայց չթողնես, որ լրագրողը տեսնի, թե ինչ ճաշ է եփվում
- Շուշան Դոյդոյանն անընդունելի է համարում պարգևատրումների ինֆորմացիան օրենքի անվան տակ թաքցնելը
- Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքը պաշտոնական տեղեկատվության հարթակ պետք չէ դարձնել
- Շուշան Դոյդոյան. Մի՛ ընդունեք նման խայտառակ նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին