Գրեթե չկա մի օր, որ հրադադարի խախտում չլինի. ՊՆ մամուլի քարտուղար
Օրական սահմանին հրադադարի խախտման մեկ-երկու տասնյակ դեպքերը, ցավոք, դարձել են առօրյա երևույթ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գրեթե չկա մի օր, որ սահմանին հրադադարի խախտում չլինի։ «Գրեթե չկա մի օր, որ հրադադարի խախտում չլինի, ուղղակի կա դեպքերի քանակ, որոնց շատ կամ քիչ լինելուց իրավիճակը հստակվում է: Բարեբախտաբար, վերջին շրջանում, չունենք խախտումների այնպիսի աստիճան, որը կարող ենք մտահոգիչ համարել։ Օրական մեկ-երկու տասնյակ դեպքերը, երբ կրակում են փոքր տրամաչափի հրաձգային զենքերից, ցավոք, մեզ համար դարձել են առօրյա երևույթ», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան