Ծխախոտի արտադրությունը 9.5%-ով աճել է
2019 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9.5%-ով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ այս տարվա 7 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 17 մլն 69.5 հազար հատ սիգարետ, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 15 մլն 582.4 հազար հատ։
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 14.4%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։