Առաջինը Հայաստանում. Ավետիսյան դպրոցը պարգևատրվել է LEED հավաստագրով
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը պարգևատրվել է «LEED Արծաթ» հավաստագրով՝ դառնալով նման մրցանակի արժանացած առաջին կառույցը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հաղորդագրություն է տարածեկ դպրոցը։
Դպրոցին նաև շնորհվել է LEED Earth Designation մրցանակ, որը յուրաքանչյուր զարգացող երկրում տրվում է առաջին բնապահպանական շիննախագծին՝ Միացյալ Նահանգների Կանաչ կառույցների խորհրդի (USGBC – The United States Green Building Council) LEED չափանիշներին բավարարելու համար։
Ըստ աղբյուրի, LEED-ը բնապահպանական ուղղվածություն ունեցող կառույցների հավաստագրման ծրագիր է, որն իրականացվում է USGBC հովանու ներքո: USGBC կենտրոնական գրասենյակը տեղակայված է Վաշինգթոն DC-ում (Կոլումբիա շրջան): Ըստ Մահեշ Ռամանուջամի՝ USGBC նախագահի և գլխավոր տնօրենի, LEED հավաստագրումը նույնականացնում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Ավետիսյան դպրոցը՝ որպես կայունության ցուցադրության նմուշ, և ցույց է տալիս Ավետարանչականի առաջնորդությունը՝ շինարարական արդյունաբերության վերափոխման գործում: