Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Մանասերյանը
94 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը:
Լևոն Մանասերյանը ծնվել է 1925 թ. Էջմիածնում։ Նա Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1963 թվականից դասավանդել է ԵՊՃՇԻ-ում, 1975-1991 թթ.` ամբիոնի վարիչ։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Լևոն Մանասերյանի ստեղծագործությունները հիմնականում գրաֆիկական աշխատանքներ են։ Ստեղծել է նաև գեղանկարչական, թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նկարազարդել է 200-ից ավելի գրքեր։
Նկարիչների միությանից տեղեկացնում են, որ Լևոն Մանասերյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր «ՍԱՆ ԼԱԶԱՐՈ» սգո սրահում ժամը 18:00ին, հուղարկավորությունը նույն վայրից սեպտեմբերի14-ին ժամը13:00 ին:
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան