Մխիթարյանը Հայաստանը դարձրեց «Ռոմա»-ում խաղացող ունեցող թվով 50-րդ երկիրը
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը, ուր միայն վերջերս տեղափոխվեց ՀՀ ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, պատրաստվում է «Ռոմա»-«Սասուոլո» խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։
Խաղին ընդառաջ «Ռոմա»-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է որոշակի փաստեր խաղի մասին, որոնց մեջ ուշագրավ անդրադարձ կա նաև Հենրիխ Մխիթարյանին։
«Դեպի 50-րդ երկիր։ Եթե Հենրիխ Մխիթարյանն իր դեբյուտն իրականացնի այս խաղում, ապա նա կլինի ազգությամբ առաջին հայը, որը խաղում է «Ռոմա»-ի համար՝ Հայաստանը դարձնելով 50-րդ երկիրը, որը խաղացող ունի Giallorossi-ում»,-գրել է կայքը։
Նշենք, որ «Ռոմա»- գույներն են թագավորական մանուշակագույնը ոսկեգույն-դեղին նախշերով, որը ներկայացնում է Հավերժական քաղաքի՝ Հռոմի ավանդական գույները։ «Giallorossi» նշանակում է «դեղինն ու կարմիրները»։