Քաղաքական 17:32 13/09/2019 Հայաստան

Միքայել Մինասյան. Այսօր ժամանակն է սկսել նոր էջից

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, անդրադառնալով իր վերջին հարցազրույցին հետևած արձագանքներին, գրել է.

«Որքան հասկանում եմ, բոլորը համաձայն են իմ վերջին հարցազրույցում հայտնած տեսակետի հետ, որ հնին վերադարձ չկա: Այլ հարց է, որ, դատելով արձագանքներից, ոչ ոք իրեն հին չի համարում։ Եվ, որպեսզի անհասկացվածություն չլինի, մանրամասնեմ` ինչ նկատի ունեմ։ Իմ դիտարկմամբ Հայաստանն այսօր գտնվում է մեծ ընտրության խաչմերուկում, պատմության նոր գլուխ սկսելու հնարավորության առաջ, որտեղ հասարակությունն իր համար պետք է որոշի. վերադառնու՞մ է հնին, շարունակու՞մ է հին էջից, թե սկսում է նոր էջից` նոր հերոսներով ու նոր շարադրանքով։ Ու որպեսզի դա տեղի ունենա, մեր հասարակությունը՝ երկրի ներսում և դրսում, պետք է որոշում ընդունի։

Պետք է որոշի՝ եթե հնին վերադարձ չկա, ապա չի կարելի չհաշտվել սեփական անցյալի հետ, այն փորփրել, խմբագրել ու վերախմբագրել, շարադրել ու վերաշարադրել։ Հնին վերադարձ չկա, ու որպեսզի հինը չվերադառնա, պետք է հանգիստ թողնել անցյալը, չնեղանալ այդ անցյալից, ավելորդ չուռճացնել կամ չփոխել այն։ Անցյալի հետ պետք է ոչ թե կռվել, այլ հաշտվել։ Վերլուծել այն, հասկանալ սխալները՝ ապագայում չկրկնելու համար։

Հնին վերադարձ չկա, որովհետև հակառակ դեպքում առաջընթացի չափման միավորը երեկվա ու այսօրի միջև է: Որովհետև այդ դեպքում նշաձողը երազանքը չէ, նշաձողը՝ հատվածական, կարճաժամկետ «բավարարվածությունն» է։

Հնին վերադարձ չկա, բայց վերադառնում են նախկին առաջնորդները. ընդ որում, դա անում են ստիպված, պարտադրված։ Որովհետև, ցավոք սրտի, վերջին 100 տարում մենք, խոշոր հաշվով, այդպես էլ չկարողացանք մեր առաջնորդներին ճանապարհել մեծարելով ու շնորհակալություն հայտնելով, նրանց մասին խոսել առանց վիրավորանքի՝ նկատելով թերացումները և ընդգծելով ձեռքբերումները։

Նայե՛նք մեր վերջին 100 տարվա պատմությանը. այս կամ այն կերպ, ժամանակի այս կամ այն կանգառում, այս կամ այն նպատակով պիտակավորում ենք, մոռացության ենք տալիս, երբեմն էլ փորձում ենք ուղղակի ջնջել մեր բոլոր առաջնորդների գործերը՝ Քաջազնունուց, Արամ Մանուկյանից ու Սիմոն Վրացյանից մինչև Խանջյան, Կարեն Դեմիրճյան ու Սերժ Սարգսյան։ Անցյալի առաջնորդները վերադառնում են, որովհետև տեսնում են, թե երբեմն որքան անխնա են վարվում իրենց թողած ժառանգության և հենց իրենց անվան հետ։ Կարեն Դեմիրճյանին սկզբում սիրեցինք, հետո արհամարհեցինք, հետո կարոտեցինք, հետո վերադարձրեցինք, իսկ վերջում՝ կորցրեցինք։ Խորհրդային մյուս առաջնորդների` Զարուբյանի, Քոչինյանի ու Սուրեն Հարությունյանի գործը կա՛մ մոռացել ենք, կա՛մ անտեսել՝ առանց հիշատակելու նրանց վաստակը։

Երևի նաև այդ պատճառով 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն։ Հենց այդ պատճառով է, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ վերադառնում քաղաքականություն, իսկ Սերժ Սարգսյանը չի հեռանում քաղաքականությունից։ Որովհետև այդպիսի վերաբերմունքը մղձավանջ է ցանկացած քաղաքական առաջնորդի համար, ով որոշում է իր կյանքն ու ճակատագիրը նվիրել սեփական երկրին։

Երկիրը պետք է ապրի տրամաբանական կենսափուլերով և քաղաքական ցիկլերով։ Խորհրդային ղեկավարներ, անկախության առաջնորդներ, պատերազմի հրամանատարներ, ճգնաժամային կառավարիչներ` ամեն մեկն իր փուլում իր նվիրումն է բերել, իր գործն է արել։ Մեզ հիմնավոր ոչինչ չի խանգարում տեսնել այդ ամենը, պետք է ընդամենը գիտակցել դա ու բարձրաձայնել նրանց վաստակի մասին։

Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա: Սկզբունքներն էլ շատ պարզ են.
-Չհպարտանալ այն կադրերով, որոնք չունեն կենսագրություն ու անկարող են, չգիտեն ոչ մեկին և չեն անցել ճանապարհ։ Սա 21-րդ դարն է։ Կադրային բանկում չի կարելի միայն երիտասարդներ ունենալ: Այդպես մենք սկսում ենք ոչ թե նոր էջով, այլ կրկնում ենք հին ու շատ հին սխալները՝ նորովի։
- Ազգային նշանակության հարցերում չարհամարհել հսկայական փորձ ունեցող նախկին առաջնորդներին. նախ, մեծամտորեն չխորհրդակցելով, անել աշխարհի բոլոր հանցավոր հիմարությունները և, հասնելով անդունդի եզր, հասկանալ, որ բոլոր կամուրջները տգետի պես այրել ես: Սա 21-րդ դարն է։

Հնին վերադարձ չկա, եթե դիսկուրսում նոր գաղափարներն են։ Եթե դու պայքարում ես անցյալի դեմ՝ ուրեմն դու դեռ անցյալում ես։ Դու նույնիսկ ներկա չես։ Հնին վերադարձ չկա, բայց մեկ պայմանով, եթե խոսում ենք ու գործում ապագայի մասին տեսլականներով։ Որպեսզի ապագան գա, պետք է չկառչել անցյալից, պետք է չապրել անցյալով: Իսկ որպեսզի անցյալի պատանդը չդառնաս, պետք է հասկանալ, գնահատել, ներել ու հրաժեշտ տալ մարդկանց, ովքեր ապագայի ճանապարհի քո ընկերները չեն։ Ու ճամփա բռնել դեպի ապագա։ Այդ ժամանակ հնին վերադարձ չի լինի, հինը չի վերադառնա, հինը կմնա անցյալում։ Լավ կամ վատ, սխալ կամ ճիշտ, սև կամ սպիտակ, երբեմն էլ` մի քիչ սև ու մի քիչ սպիտակ, մի քիչ լավ ու մի քիչ վատ, բայց` անցյալում։ Այն կդառնա օգտակար փորձ, գիտելիք, կարողություն ու ճանապարհ կհարթի նորերին՝ դեպի նոր իրականություն և իրապես նոր Հայաստան։

Հնին վերադարձ չկա, երբ առկա է սերունդների համերաշխություն, հետ չնայելու հանրային համաձայնություն, նոր տեսակի ապագա և նոր որակի երկիր ունենալու ցանկություն ու կարողություն։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, հնարավոր է։ Ես անսահման հիացած եմ Առաջին հանրապետության առաջնորդների քաջությամբ, Խորհրդային Հայաստանի ղեկավարների իմաստնությամբ, և մեծ հաշվով, զրոյից երկիր կառուցելու կարողությամբ:  Ես խորապես շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարներին. Լևոն Տեր-Պետրոսյանին՝ անկախության շարժումն առաջնորդելու և մեր անկախ երկրին միս ու արյուն, հոգի տալու համար, անկախությունն անդառնալի դարձնելու համար: Ռոբերտ Քոչարյանին՝ կարևորագույն ժամանակահատվածներում Արցախն ու Հայաստանը պահելու ու ոտքի հանելու համար, մեր երկրին ինքնավստահություն և մեր հասարակությանը` սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչելու համար:

Սերժ Սարգսյանին՝ համերաշխությունը, լայնախոհությունն ու մարդկայինը առաջնորդության մեջ առաջին պլան բերելու համար, ժամանակակից ու հասուն պետության ուղեգիծն ամուր ֆիքսելու համար, ամեն ինչից զատ` մարդ լինելու համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել նրա գլխավորած իշխանությունը դեսպանի կարգավիճակում, հպարտ եմ այդ իշխանության անուրանալի ձեռքբերումներով, որ դեռ պիտի իրապես ընկալվեն ապագայում, և ինձ համարում եմ նաև պատասխանատու այն սխալների համար, որ կատարվել են այդ ժամանակահատվածում: Սխալներ, որ ուղղելու ենք:

Մի օր կգա ճակատագրից ու ապագայից հասկացող առաջնորդ, հերթով կայցելի այս գործիչներին, կխոնարհվի ու կհանձնի նրանց հասանելիք պետական բարձրագույն պարգևները: Չկասկածե՛ք: Իսկ քանի դեռ ներկա Հայաստանը, մեջքով դարձած ապագային, ինքնամոռաց փորփրում է անցյալը, աղետի տանելով նրանց ժառանգությունը` Հայրենիքը, նրանցից յուրաքանչյուրը վերադառնալու պարտք ու իրավունք ունի: Եվ եթե դա լինի ոչ թե իշխանությունը վերադարձնելու, այլ վերահաս աղետից երկիրը փրկելու համար, ես իմ համեստ ունակություններով կկանգնեմ նրանցից յուրաքանչյուրի հետևորդների շարքերում:

Ես շնորհակալ եմ նաև գործող իշխանությանը ու նրա ղեկավարին, կամա թե ակամա, երկրի նոր ռեստարտը խթանելու և հանրային ոգևորությունը լրջորեն բարձրացնելու համար։ Նորի սպասման այդ էներգետիկան ավելին է, քան ցանկացած բնական կամ տեխնոլոգիական հարստություն. այն սարեր կարող է շուռ տալ: Ու թեև իշխանությունը ծայրամասի իր աշխարհընկալմամբ ամեն օր մսխում է այդ հարստությունը, դրա մնացորդներն անգամ մեծ արժեք են ու դեռ շատ են պետք գալու մեր երկրին:

Մենք ունեցել ենք և ունենք առաքելություն ունեցող և երկրին անմնացորդ նվիրված առաջնորդներ՝ իրենց սխալներով և անուրանալի, անջնջելի վաստակով։ Իսկ այսօր ժամանակն է սկսել նոր էջից։ Երկրի կառավարման նոր փիլիսոփայությամբ։ Աշխարհին հասկանալի լեզվով: Ունակ մարդկանցով։ Նոր էներգիայով: Եվ դա, իրոք, հնարավոր է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}