Կուստուրիցան խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին պաշտպանել Կոսովոյի սերբական հուշարձանները
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին խնդրել է պաշտպանել սերբական մշակութային ժառանգությունը Կոսովոյում, հուշարձանները վերահսկելուն հավակնում են Կոսովոյի ալբանական իշխանությունները:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Ազուլեն այցով գտնվում է Սերբիայում, հանդիպել է նախագահ Ալեքսանդր Վուչիչի, մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ և խոսել սերբ ռեժիսորի հետ:
«Ես խնդրել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին անել հնարավորը Կոսովոյում և Մետոխիայում մեր մշակութային ժառանգության համար, որը կենսական կարևորն նշանակություն ունի մեր ապագայի համար, ինչպես և ունեցել է մեր անցյալի համար»,- ասել է Կուստուրիցան:
Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության փոխվարչապետ Էնվեր Խոջայը օգոստոսին հայտարարել էր, որ երկրամասի բոլոր կրոնական և մշակութային օբեյկտները պատկանում են հանրապետությանը և դրա քաղաքացիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան