ՀԱՊԿ-ում առանց ՀՀ համաձայնության ցանկացած մեկնաբանություն կմնա միայն որպես այդպիսին. Աննա Նաղդալյան
«Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին, և գործընկերոջը։ Մասնավորապես դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների միջազգային վեճարի ու հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը»,-այսօր այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում։
Աննա Նաղդալյանի խոսքերով, հստակ պետք է արձանագրենք, որ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։
«Ուստի, առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին», - ասաց Աննա Նաղդալյանը։
Անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Իրանի և Սինգապուրի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցության հաստատմանը՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ այս առումով բավական մեկնաբանություններ եղել են ու հավելեց, որ ԵԱՏՄ միջոցառումը դիտվում է որպես կառույցի միջոցառում որին առաջնահերթություն է տրվում և որի լավագույնս անցկացումը ՀՀ նախագահության գերակայություններից մեկն է։
Խոսելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի աշխատանքից ազատման մասին՝ Նաղդալյանը նշեց, որ ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները պայմանավորված չեն անձերով ու կրում են ինստիտուցիոնալ բնույթ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան