Մեգան Մարքլը պոդիում է բարձրացել
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ներկայացրել իր ստեղծած Smart Works հագուստի հավաքածուն: Այն բարեգործական ակցիա է: Կոստյումների վաճառքից գոյացած միջոցների մի մասը կուղղվի գործազուրկ կանանց աջակցությանը: Մարքլի հագուստը վաճառելու է 4 ռիթեյլերական ցանց: Հավաքածուում ներկայացված է գրեթե 20 ֆունտ սթեռլինգ արժողությամբ ազատ ձևվածքի զգեստ՝ V-ատիպ բացվածքով: Այն կարվել է սև, կապույտ և վարդագույն երանգներով: Նախկին դերասանուհին նաև ստեղծել է սև և շագանակագույն կաշվից պայուսակ և վերնաշապիկ առանց որևէ զարդարանքի: Մարքլն իր հագուստի գիծը ներկայացնում է որպես ամենօրյա հագուստ:
360tv.ru-ի հաղորդմամբ, նա իր հավաքածուն ներկայացրել է Լոնդոնի John Lewis & Partners խանութի տանիքին տեղի ունեցած ցուցադրության ժամանակ: Սասեքսի դքսուհին անձամբ է դուրս եկել պոդիում: Նրա հագին եղել է իր հավաքածուից սպիտակ դասական վերնաշապիկ և բարձր իրանով սև շալվար: Այդ կերպարի համար Մարքլն ընտրել է բաց-շագանակագույն երանգի կոշիկներ: Նա կրել է իր ամուսնու մոր՝ արքայադուստր Դիանայի զարդերը՝ խոշոր ոսկե թևնոց՝ մուգ քարերով:
Հարակից հրապարակումներ`
- Սերենա Ուիլյամսի թիմում մտահոգ են Մեգան Մարքլի՝ US Open եզրափակիչ գալուց
- The Sun. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վիրավորել են թագուհուն
- Արքայան Հարրին և Մեգան Մարքը հնարավոր է տեղափոխվեն ԱՄՆ
- Մեգան Մարքլը մտադիր է վերադառնալ կինո
- Մեգան Մարքլը 1,8 մլն դոլարով վաճառքի է հանել Լոս Անջելեսում գտնվող իր շքեղ առանձնատունը
- Մեգան Մարքլը դարձել է Vogue ամսագրի խմբագիրը
- Մեգան Մարքլին մեղադրում են արքայազն Հարրիի վրա վատ ազդեցության թողնելու մեջ
- Եղիսաբեթ Երկրորդը Մեգան Մարքլին վարքի կանոններ կսովորեցնի
- «Մեգան Մարքլի էֆեկտը» միլիոններ է բերել թագավորական ընտանիքին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին