Ըմբշամարտի ԱԱ․ Կայացել է վիճակահանությունը
Սեպտեմբերի 14-ին Նուր-Սուլթանում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ այսօր կայացել է մրցումային առաջին օրվա վիճակահանությունը։
Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը պայքարը կսկսի որակավորման փուլում՝ մրցելով ճապոնացի Շոտա Օգավայի հետ:
Մինչև 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ։
Մինչև 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը որակավորման փուլում կմրցի սերբ Ալեքսա Էրսկիի հետ:
Մինչև 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կմրցի ղրղզ Կալիդին Ասիկեևի հետ։
Ղազախստանում Հայաստանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
- ԱԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան