Կոկորդիլոսը կուլ է տվել դեռահասին՝ հորեղբոր աչքի առջև
Ֆիլիպինների Բալաբակ քաղաքում խոշոր կոկորդիլոսը հարձակվել է ձկնորսությամբ զբաղվող դեռահասի վրա: Այդ մասին գրում է Gazeta-ն։
Ինչպես նշվում է, 15-ամյա տղան ձկնորսության էր գնացել 40-ամյա բարեկամի հետ:
Տղան մինչև իրանը մտել է ջրի մեջ և նետել ցանցը: Այդ պահին էլ կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա։ Հորեղբայրը չի կարողացել փրկել դեռահասին, քանի որ գիշատիչը մեծ էր, ջուրը խորը, ինքն էլ միայն ձկնորսական հանդերձանքով:
Շուտով դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և գտել նրա դին: Սողունը կերել էր գլուխը, երկու ոտքը և ձախ ձեռքը: