«Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
Երևանում ի պաշտպանություն Ամուլսարի իրականացվող երթի մասնակիցները հասան Ազատության հրապարակ:
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը ներկայացրեց իրենց պահանջները։
Մասնավորապես.
1․ Անմիջապես փոխել Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ տրամաբանությունը, որն ինքնին կեղծ է և ոչ ամբողջական։
2․ Դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումն ու համեմատումը այն անհատների խմբի պահանջի հետ, ովքեր անմիջական շահառու են, և հանքի բացումը բխում է ուղիղ իրենց ֆինանսական շահերից:
3. Ուժը կորցրած ճանաչել «Լիդիան» ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական պետական եզրակացությունը` հենվելով արդեն իսկ բացահայտված թերությունների վրա, հաշվի առնելով նաև այն, որ իրենց փաստաթղթերում անտեսված են եղել բնապահպանական բազմաթիվ գործոններ։
4․ Ուսումնասիրել նախորդ իշխանության օրոք տրված կասկածելի թույլտվության մանրամասները, բացահայտել այս գործով բոլոր հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը։
5․ Պահանջել «Լիդիան» ընկերությունից՝ դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինտեխնիկան և վերականգնել լեռանը արդեն հասցված վնասները։
««Լիդիան» ընկերության գործունեությունը Հայաստանում ապօրինի է, քանի որ՝
ա․ պատշաճ կերպով չի ապահովվել հասարակության մասնակցությունը կարևորագույն այս որոշման ընդունման գործընթացին, ինչը թե՛ ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային կոնվենցիայի խախտում է,
բ․ խախտված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի սկզբունքները,
գ․ խախտվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի, «Բուսական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների դրույթները:
Հաշվի առնելով վերը նշվածը և բազմաթիվ այլ հանգամանքներ, հայտարարում ենք հետևյալը՝
Թվարկված պահանջների իրականացման համար մենք ակնկալում ենք կառավարության արձագանքը խելամիտ ժամկետում։ Ջերմուկի մեր հայրենակիցները հայտարարել են, որ սեպտեմբերի 20-ից հետո գործադուլներ, դասադուլներ և բողոքի խաղաղ այլ ակցիաներ են իրականացնելու։
Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել այս խնդիրը և դրանով իսկ կանխել թե՛ Ջերմուկում, թե՛ Երևանում և թե՛ Հայաստանի այլ հատվածներում սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները։
Իշխանությունը պատկանում է ժողովրդի՛ն, և մենք ամեն վայրկյան պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը, մեր վճռակամությունը հանուն հզոր Հայաստանի։
Եկեք հեռատես լինենք, և երկիրը չտանենք նոր ցնցումների, միևնույն է Ամուլսարում հանք ոչ մի պարագայում չի՛ բացվելու »,- հայտարարեց Գեղամ Օհանյանը, ինչից հետո երթի մասնակցիները սկսեցին վանկարկել «Ամուլսարն առանց հանքի»:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սահակյան. Կարծես կառավարությունն իր գործառույթին հակառակ բան է անում
- «Միջազգային վարկանիշի հետ հենց հիմա պարոն վարչապետն է խաղում». գնդեվազցի
- Ավտոերթ Ջերկումից Երևան՝ ի պաշտպանության Ամուլսարի
- Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի խնդիրն արդեն լուծվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան