«Միջազգային վարկանիշի հետ հենց հիմա պարոն վարչապետն է խաղում». գնդեվազցի
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը Երևանի մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով իրականացնում է քայլերթ` ի պաշտպանություն Ամուլսարի: Նրանց են միացել նաև Ջերմուկից ավտոերթով Երևան եկած ջերմուկցիներն ու հարևան համայնքների բնակիչները։ Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում` 20:00-ին:
Նախաձեռնած երեք երթուղիներն են՝
Երթուղի-1 / 18:30-Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց։-Հանրապետության Հրապարակ-Աբովյան Փողոց-Հյուսիսային Պողոտա-Ազատության Հրապարակ
Երթուղի-2 / 18:30-Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք։-Բաղրամյան փողոց-Ֆրանսիական հրապարակ-Սայաթ-Նովա փողոց -Ազատության Հրապարակ
Երթուղի-3 / 18:30-Սկզբնակետը՝ Քաղաքապետարանի հարակից տարածք-Գ. Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության Հրապարակ։
«Պահանջը հստակ է՝ Ամուլսարն առանց հանքի»,-նշում են նախաձեռնությունից։
Լրագրողների հետ զրույցում Գնդեվազի բնակիչ Թեհիմնա Ենոքյանը, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հետ կապված հայտարարությունների մասին հարցին, ասաց. «Պարոն վարչապետն արդեն մեկ անգամ իր խոսքից հետ կանգնել է։ Արդեն 100 տոկոսանոց որոշած որոշումը հետ է գնացել դեպի շրջակա միջավայրի նախարարություն։ Այլ տարբերակ չի մնում պարոն վարչապետին ևս մեկ անգամ վերանայի իր որոշումը։ Ինչքան գնա, այնքան այս խնդրի շուրջ հավաքված մարդիկ շատանալու են։ Հորդորս իրեն՝ կանգնել ժողովրդի արդեն իսկ կայացրած որոշման կողքին, որովհետք իրեն այլ տարբերակ չի մնալու։
Միջազգային վարկանիշի հետ հենց հիմա պարոն վարչապետն է խաղում, որովհետև սկզբում դնել մեկ պայման, որ բնապահպանական ռիսկեր ի հայտ գան, հանքը չի շահագործվի, իսկ հետո՝ եթե բնապահպանական ռիսկեր ի հայտ չգան, հատկապես ջրերի հետ կապված, հանքը կշահագործվի, արդյունքում հիմա մարդն ինքն է պայման փոխել և միջազգային վարկանիշի մասին պետք էր մտածել հենց այն պահից, երբ ինքը պայման էր փոխում Հայաստանում»։
Ինչ վերաբերում է տնտեսական շահին, նա նշեց, որ որևէ մեկը Ջերմուկի տնտեսական շահը չի հաշվարկել, առողջարանային համալիրների տնտեսական շահը չի հաշվարկել, այդ մարդիկ նույնպես ներդրումներ են արել, իրենք էլ են համարվում տնտեսական բլոկի ներկայացուցիչներ և պետք է հաշվի նստել նախ և առաջ իրենց հետ, որովհետև 70 տարվա քաղաքի հետ գործ ունեն, այլ ոչ թե 10 տարվա կասկածելի փուչիկ ծրագրի։
Ուժի հնարավոր կիրառման մասին հարցին ի պատասխան՝ Թ. Ենոքյանն ասաց. «Ես կարծում եմ, որ հիմա մենք անկանխատեսելի բաների մասին ենք խոսում։ Չեմ կարող ասել պարոն վարչապետը վաղն ինչ պայման կփոխի կամ թարս ոտքից կզարթնի։ Դրանից էլ կախված է, թե ինչ գործողություն կանի։ Ինչ գործողություն անի, այդ գործողությանը համապատասխան պատասխան կստանա ժողովրդի կողմից»։
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն ասաց, որ իրենց ակցիաները միտված չեն կառավարությանը դեմ գնալուն։
«Ունենք մեկ նպատակ՝ Ամուլսարը հանք չդառնա, Ջերմուկը մնա հանքաջրաբուժական առողջարական։ Ուրիշ պահանջ մենք չունենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոերթ Ջերկումից Երևան՝ ի պաշտպանության Ամուլսարի
- Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
- Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ
- Քննարկվել են Ամուլսարի շահագործման հետ կապված Տեսչական մարմնի ստուգումներ իրականացնելու պլանները և ընթացակարգերը
- ՀՅԴ. Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր
- Անահիտ Բախշյան. Վաղը գնում ենք երթի՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
- «Մենք կբանակցենք միայն Ամուլսարի հանքի փակման համար». Քննարկում՝ Ջերմուկում
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան