Լեհվազի անտառը հրդեհվել է խորովածի համար կրակ վառելիս անզգույշ վարվելու հետևանքով
Օրերս Մեղրու հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են նաև Մեղրիի ոստիկանները, մեկ օր է տևել։ Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել էին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։ Նախնական հաշվարկով՝ սեփականատերերին պատճառվել է 700 հազար դրամի վնաս, իսկ համայնքին՝ առանձնապես խոշոր չափերի։ Ոստիկանության հաղորդմամբ, դեպքի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նյութեր նախապատրաստվեցին, որոնց շրջանակներում նշանակվեցին դատահրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ։
Մեղրիի ոստիկանները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Լեհվազ գյուղի 21 և 9-ամյա երկու բնակչի՝ խորովածի համար կրակ վառելիս անզգույշ վարվելու հետևանքով։ Նրանց հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ երիտասարդն ու անչափահասը եկել են ոստիկանության Մեղրիի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում հրդեհի հետևանքով քաղաքացի է տուժել
- Հրդեհի հետևանքով Սարուխան գյուղում այրվել է 1000 հակ անասնակեր
- «Ձյունիկ սառնարան»-ի հրդեհից տուժած գործարարները պահանջում են վերադարձնել ԱԱՀ-ն ու մաքսատուրքը
- Ծավ գյուղում հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
- Հերհերի ջրամբարի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
- Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է
- Վայոց ձորի «Գրանիտի սար» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է
- Մեկ օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 67 հրդեհ
- Քննության է ենթարկվել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը
- SOS, SOS` հայտնում են հրդեհի վայրից
- Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում բռնկված հրդեհները մարվել են
- Էրիկ Գրիգորյան. Անտառային հրդեհների 96%-ը մարդածին է
- Գոմք գյուղում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
- «Մեղրաքարում» բռնկված հրդեհը մարվել է
- Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է
- Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
- Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ