Սեդրակ Ասատրյան. Խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ Սահամանդրության 27 հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքը
«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Միշտ հավատարիմ եմ այն սկզբունքին, երբ ոլորտի մեջ մասնագիտացված չեմ կարծիք չեմ հայտնում, այս անգամ խախտում եմ սկզբունքը, այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴՈ – 1476 որոշման մասին, ով ասես խոսում է մասնագետ, ոչ մասնագետ ու շատերի մեկնաբանությունը լսելիս տպավորություն է, որ ծանոթ չեն ՀՀ սահմանդրության 75 հոդվածին և որ ամենակարևորն է, նախկին դատական պրակտիկան մեկնաբանելիս մոռանում են, որ սույն կարգավորումը չի եղել նախկին 2005թ ի սհամանդրությունում, ինչը թույլ էր տալիս իրավակիրառ պրակտիկայում հիմնական իրավունքները և ազատությունները իրականացնել առանց օրենքներով սհամանված կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի։
Հոդված 75.
Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը
Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Ամեն ինչ այնքան պարզ է, սույն նորմով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրի կողմից սհամանած չլինելը մասնավորապես քր․ դատ․ օր 35 հոդվածում, հանգեցրել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահմանադրությանբ նախատեսված հիմնական իրավունքի, այն է գոռծառնական անձռնմխելիության իրավունքի իրականացման անհնարինությանը, ինչով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահամանդրության 27 հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Եթե Տիգրան Աբգարյանի մայրը ցանկանա, իմ փաստաբանները Լեոյում տեղի ունեցածի վերաբերյալ փաթեթ կտրամադրեն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են նրան ազատ արձակելու միջնորդությունները
- Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Այս գործով հիմա տուժող լինել չի կարող
- Ռոբերտ Քոչարյան. Սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու
- Ալումյան. Ահա միակ պատճառը, թե ինչու ինքնաբացարկ չենք հայտնում դատավորին
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Էդվարդ Ֆիցջերալդ․ Իշխանությունները կոպտորեն խախտում են Քոչարյանի հիմնարար իրավունքները
- Ա.Վարդևանյան. Դատախազությունը ոչ միայն մեղադրանքի կողմ է, այլև իրավունքի պաշտպանություն իրականացնող կառույց
- Արամ Վարդևանյան. Ակնհայտ է, որ Դատախազությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել պարզ ճշմարտությունը