Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Սևանի թերակղզում անցկացվող ձկան փառատոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքի հետ այցելել է Սևան՝ մասնակցելու ձկան փառատոնին։
«Էկո ֆիշ ֆեստ» («Eco Fish Fest») խորագրով փառատոնն անցկացվում է առաջին անգամ Սևանի թերակղզում։
Փառատոնը բաղկացած է երկու հատվածից։ Առավոտյան 10։00-ից Սևանի թերակղզու ափամերձ շրջաններում մեկնարկել է համամարզային շաբաթօրյակ, որի ընթացքում իրականացվելու են համայնքային և համատեղ ուժերով նաև Սեւանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: Շաբաթօրյակի շրջանակում մաքրել են բնակավայրերի փողոցները, դաշտամիջյան ճանապարհներն ու տարածքները, Սևանա լճի ափամերձ գոտիները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, պատմամշակութային հուշարձաննների տարածքները:
Ժամը 14։00-ից դեպի մեկնարկել է բուն փառատոնը, որին մասնակցում են մարզային ռեստորաններն ու հանրային սննդի սպասարկման կետեր։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև ձկնային կերակրատեսակների մրցույթ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում