«Թաղիքագործության կենսունակությունը» ցուցահանդեսը՝ Սարդարապատի Հայոց ազգագրության ազգային թանգարանում
Այսօր Սարդարապատի Հայոց ազգագրության ազգային թանգարանում բացվել է «Թաղիքագործության կենսունակությունը» խորագրով ցուցահանդես (հայաստանյան թանգարանների և մասնավոր հավաքածուների թաղիքե առարկաների ցուցադրություն)։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջոցառման նպատակն է ծանոթացնել հանրությանը հայկական թաղիքագործության ավանդույթներին և կենսունակությանը, նպաստել դրանց հանրահռչակմանը և արդի դրսևորումներին։
Ցուցահանդես-փառատոնն իրականացվում է Հայոց ազգագրության ազգային թանգարանի, «Բալբաս» և Taraz.am ապրանքանիշերի հետ համատեղ՝ Արմավիրի մարզպետարանի և քաղաքապետարանի աջակցությամբ, նախաձեռնությունը՝ «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության։