Երևանյան ընկերությունը Լոնդոնի մրցույթում առաջ է անցել MICROSOFT-ից, COCA COLA-ից
Backbone branding-ը՝ Երևանում հիմնված փաթեթավորման դիզայնի և բրենդինգի հայկական
ստուդիան վեցերորդ անգամ մասնակցում է Pentawards մրցույթին։ Pentawards-ը աշխարհի
առաջատար ցանցն է,որի նպատակն է տարածել համաշխարհային փաթեթավորման դիզայնը և
ազդեցություն ունենալ դրա վրա։
Backbone Branding-ը ստացել է 6 մրցանակ իր 6 աշխատանքի և նախագծի համար։
Բրենդերին ինչպիսիք են MICROSOFT-ը, COCA COLA-ն, NESTLE-ն, JOHNNIE WALKER-ը, MILKA-ն,
ABSOLUTE VODKA-ն նախորդ տարիներին շնորհվել է Pentawards՝ փաթեթավորման դիզայնի
համար։
«Pentawards-ը դիզայնի ոլորտում այն մեծ դերն ու նշանակությունն ունի, ինչ Օսկարը ֆիլմերի ոլորտում»,-նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
Pentawards-ը 2007 թ․-ից սկսած պատվում է փաթեթավորման դիզայնի լավագույններին և ամեն
տարի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում աշխարհի տարբեր
քաղաքներում։
Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Northumberland 8 պողոտայում՝
Լոնդոնի լավագույն վայրերից մեկում։ Այն տեղի է ունեցել հինգշաբթի՝ սեպտեմբերի 12-
ին։ Մրցանակաբաշխությանը ներկա էին առաջատար ստուդիաներ և փաթեթավորման
դիզայնի ասպարեզի լավագույն ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան