Կենտրոն համայնքում տեղադրվում են պլաստիկ թափոնների սորտավորման ամաններ
Սեպտեմբեր ամսվա ընթացքում «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը (ISSD ՀԿ), «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի հովանավորությամբ և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղադրել է պլաստիկ շշերի համար նախատեսված երկու բաժնից բաղկացած 4 սորտավորման ամաններ և կտեղադրի ևս 9-ը։ ISSD ՀԿ-ից տեղեկացնում են, որ ամանները տեղադրվել են հետևյալ տարածքներում՝
• Խաչքարերի պուրակ (1 հատ)
• Հյուսիսային պողոտա (2 հատ)
• Կարապի լիճ (1 հատ)
Մյուս 9-ը ամանները տեղադրվելու են՝
• Պոպլովոկի այգի (2 հատ)
• Կոմիտասի պուրակ (1 հատ)
• Կասկադ (1 հատ)
• Հյուսիսային պողոտա (1 հատ)
• Անգլիական այգի (2 հատ)
• Հանրապետության հրապարակ (1 հատ)
• Խաչքարերի պուրակ (1 հատ)
Ծրագրի այս բաղադրիչի հովանավոր «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն մշտապես իրականացնում է սոցիալական ծրագրեր և այս անգամ ևս ձեռնամուխ եղավ աջակցել նոր ծրագրի իրականացմանը:
«Recycle it!» նախագիծը մեկնարկել է 2018թ․-ի հունիսին՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում ISSD ՀԿ-ն իրականացրել է թափոնների սորտավորման աշխատանքներ 200-ից ավելի կազմակերպություններում: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Ծրագրի աջակիցներից են Երևանի քաղաքապետարանը, «Կոկա Կոլա» հիմնադրամը, ՀՀ Կառավարությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք»-ի աղբամանները՝ գետնին փռած
- Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանը 430 մլն դրամի փոխարեն փոխանցել է 141 մլն․ Սանիթեք
- Ու՞մ են գնում աղբահանության համար վճարված գումարները
- «Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են աշխատավարձերը
- Աննա Հարությունյան. Աղբի կուտակումը խիստ վտանգավոր է ոչ միայն վարակիչ, այլև ոչ վարակիչ հիվանդությունների տարածման առումով
- Թափանցիկ, օբյեկտիվ բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը. «Սանիթեք»
- «Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- «Սանիթեք». Մեր առաջարկները քաղաքապետարանին մնացել են անպատասխան
- Քաղաքապետարան-Սանիթեք՝ մեզ պետք չեք
- Հայկ Մարության. «Սանիթեք»-ի ասուլիսում հնչեցին զավեշտի հասնող պնդումներ
- Սեփականատեր. «Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների
- Աղբը տեղից չի շարժվում
- «Սանիթեք». Մեր անունից սոցցանցերում հանդես են գալիս «ֆեյք» էջեր
- Քաղաքապետարանում աղբը չհանդուրժեցին, իսկ բնակիչներին հորդորում են ըմբռնումով մոտենալ
- Քաղաքացիները աղբը հանձնում են Երևանի քաղաքապետարանին