«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը նախօրեին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Ա. Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանից: Նա նշեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել, ինչը բավարարվել է։
Փաստաբանի խոսքով, Ալեքսան Զաքարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, որովհետև հիմնավորված չէ, ապացույցներ չկան, ընդամենը սովորական քաղաքացիաիրավական հարաբերություններն են, որը ներկա պահին բնութագրվում է որպես քրեական արարքներ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ բավարարել էր «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Նրանք մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների գործով մեկ անձ կալանավորվել է, երկուսի նկատմամբ կիրառվել է գրավ
- «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել .ՔԿ
- «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 մլրդ դրամից ավելի գումար են հափշտակել