Մայր Աթոռի արձագանքը Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը
Մայր Աթոռն արձագանքել է «ԲիԲիՍի» լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում ենք այն լրագրողների համար, որոնք կողմնապահությամբ և կողմնակի շահերով առաջնորդվելով ու նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն: Աղոթում ենք այդ անհատների համար եւ անդրադարձման պարագայում պատրաստ ենք լինելու ընդունել ու բացատրել առկա իրողությունները։
Ակնհայտ է, որ նման անձինք բացարձակ պատկերացում չունեն եկեղեցական կյանքի և նրա կարգ ու կանոնների, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման կերպերի մասին: Երբեմն թվում է, որ ցանկություն էլ չունեն հասկանալու այս բարդ աշխարհը։ Այս հոդվածը սրա վառ վկայությունն է:
Ավելին կպարզաբանենք ըստ անհրաժեշտության հետագայում:
Վստահ ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա աշխարհասփյուռ թեմերի զորացման, զարգացման, անկախության տարիներին կյանքի աշխուժացման և նոր հոգեւոր սպասավորների պատրաստության ուղղությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականության կողմից տարվող ջանքերը գնահատվում են բարեպաշտ ժողովրդի, եկեղեցու բարեկամների, պետական իշխանությանց եւ պիտի արժանի գնահատականը ստանան ապագա սերունդների ու պատմագիրների կողմից»։
Նշենք, որ խոսքն այս հրապարակման մասին է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին