Ճարպն այրելու կանոնները
Արտասահմանցի մասնագետները ներկայացրել են, թե ինչը կօգնի 40 տարեկանից հետո ոչ թե ճարպը հավաքելուն, այլ այն որպես էներգիայի աղբյուր օգտագործելուն։ Նրանք մի քանի հասարակ կանոններ են ներկայացրել, և խորհուրդ են տվել սովորություն դարձնել։
rg.ru-ի հաղորդմամբ, մասնագետները խորհուրդ են տալիս քնել օրական առնվազն յոթ ժամ առանց գաջեթի կամ լույսի այլ աղբյուր միացնելու։ Գիտնականները վաղուց են ապացուցել, որ վատ քունը նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն, նաև շաքարախտի, սրտային հիվանդությունների զարգացմանը։
Մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ուտել սպանախ, կաղամբ, քաղցր պղպեղ: Երրորդ կանոնն է՝ չհրաժարվել յուղային ուտելիքից՝ ավոկադո, ընկույզ, անալի արևածաղկի սերմեր և ձիթայուղ։
Պետք է խուսափել մշակված շաքարից, զտված ածխաջրերից և ալկոհոլից:
Նիհարելուն կնպաստի նաև ընդմիջումներով ուտելը, այսինքն՝ օրվա կալորիան սպառել ութ ժամվա ընթացքում։ Մասնագետները կարծում եմ, որ մնացած ժամանակն անհրաժեշտ է օրգանիզմին սնունդը մարսելու ու ճարպը այրելու համար։
Կա ևս մեկ կանոն՝ ֆիզիկական վարժանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա