6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: Ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«ՀԳ. Երբ Արվինին պատմում էի, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ շատ է սիրում նրան, միշտ կողքին է) ու կիսաժպտալով ասաց` «Thank you»»,- գրել է Գ. Դերձյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից։ Երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Հարակից հրապարակումներ`
- «Օտար թվացող քաղաքը մեկ օրում դարձավ հարազատ». փրկված երեխայի մայր
- 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել
- Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն բակում, որտեղ երեխան ընկել էր 6–րդ հարկից
- 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխայի մոտ դրական տեղաշարժ կա
- Երևանում 2.5 տարեկան երեխան ընկել է շենքի 6-րդ հարկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները