Արսեն Կարապետյան. Դեմ եմ, որ առաջնորդվենք տուրիստների համար լավ քաղաք ստեղծելով
«Բուն TV»-ի «Իմ ու քո քաղաքը» հաղորդման ժամանակ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը պատասխանել է քաղաքացիների երեք հարցի, որոնք վերաբերում է քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթներին, քաղաքային որակյալ միջավայրին և քաղաքի պլանավորմանը։
«Մենք բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որ ստեղծենք որակյալ միջավայր։ Որակյալ միջավայրը բաղկացած է տարբեր բաղադրիչներցի, օրինակ՝ անվտանգություն։ Ես շատ դեմ եմ, որ առաջնորդվենք տուրիստների համար լավ քաղաք ստեղծելով։ Գտնում եմ, որ եթե մեր քաղաքը հարմար լինի երևանցիների համար, տուրիստներն այսպես թե այնպես կգան»,- ասում է Ա. Կարապետյանը։
Նա շատ է կարևորում համակեցության խնդիրը. «Այդ մշակույթը մենք չունենք, ինչը խանգարում է բոլոր հարցերում։ Համակեցությունը, իրար հարգելու մշաակույթը մեզ մոտ շատ ցածր մակարդակի վրա է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ճարտարապետ. Գլխավոր հատակագծերը չեն արտացոլում իրականությունը
- Արսեն Կարապետյան. Դեմ եմ այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն
- Արսեն Կարապետյան. Քանի մշակույթի նախարարությունը մեզ չի տալիս մշակութային հուշարձանների նոր ցուցակ, մենք նախաձեռնենք
- Քաղաքում առաջինը մարդն է, հետիոտնը, հետո նոր մեքենաներն ու ամեն ինչը. Արսեն Կարապետյան
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան