Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեցին
Եվրոպական խաղերի չեմպիոններ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցին Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/16 եզրափակչում 5։0 հաշվով հաղթեց հորդանանցի Մոհամադ Ալղարաղիրին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էլ 4։1 հաշվով առավելության հասավ թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի նկատմամբ և նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Սեպտեմբերի 14-ին իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Արման Դարչինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան