Քննարկվել են Ամուլսարի շահագործման հետ կապված Տեսչական մարմնի ստուգումներ իրականացնելու պլանները և ընթացակարգերը
Ազգային ժողովում նախօրեին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, պատգամավորներ Մարի Գալստյանը և Մարիա Կարապետյանը հանդիպել են կառավարությանը ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հետ։
Լ. Նազարյանը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրությունը, դրա կիրառությունը, բացերը և թերությունները, ինչպես նաև այն բարելավելու հնարավորությունները։ Քննարկվել են նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնելու պլանները և ընթացակարգերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպել թե՛ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի իրականացման, թե՛ բնապահպանության և հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրության շարունակական բարելավման նպատակներով։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ. Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր
- Անահիտ Բախշյան. Վաղը գնում ենք երթի՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Չեմ կրկնելու այդ պատասխանները. Լենա Նազարյան
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
- «Մենք կբանակցենք միայն Ամուլսարի հանքի փակման համար». Քննարկում՝ Ջերմուկում
- Մնում եմ իմ դիրքորոշման՝ զեկույցն առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար. Լենա Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան