Սուրեն Սահակյան. Կարծես կառավարությունն իր գործառույթին հակառակ բան է անում
«Ամուլսարի հետ կապված մի շարք վտանգներ կան։ Խնդիրն առաջ մենակ բնապահպանական էր, դա էր պայմանի խախտումը, որ դուրս եկավ բնապահպանականից ու մտավ իրավական դաշտ»,- ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, ով մասնակցում էր «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության քայլերթին։
Նա նշեց, որ այժմ կա իրավական բաղադրիչ, նաև քաղաքական, սոցիալական, ժողովրդավարության բաղադրիչ։
«Եթե ամբողջ Ջերմուկը կանգնում ու ասում է, որ մենք հանք չենք ուզում, չենք ուզում հանքագործ դառնալ, ապա կառավարությունը, որը միտված է և իր գոյություն իմաստն այն է, որ ժողովրդի ցանկությունն իրականացնի, ապա ի՞նչ է անում հիմա կառավարությունը։ Կարծես, իր գործառույթին հակառակ բան է անում»,- ասաց Ս. Սահակյանը։
Նրա կարծիքով, երբ կառավարությունը հայտարարում է պայման, որ եթե բնապահպանական ռիսկեր լինեն, հանքը չի շահագործվելու, չլինեն անպայման կշահագործվի, պարզվում է, որ բնապահպանական ռիսկեր կան ու հարցը մնում է քաղաքական օրակարգում, վստահության խորը ճգնաժամ կարող է առաջացնել։
Հարցին՝ արդյո՞ք կառավարությանը որևէ կաշկանդող բան կա կանխելու հանքի շահագործումը, Ս. Սահակյանն ասաց. «Վստահ եմ՝ չկա։ Կառավարությանը կա կաշկանդող հանգամանք շահագործելու համար։ Դա քաղաքացիների կամքն է»։
Հարակից հրապարակումներ`
- «Միջազգային վարկանիշի հետ հենց հիմա պարոն վարչապետն է խաղում». գնդեվազցի
- Ավտոերթ Ջերկումից Երևան՝ ի պաշտպանության Ամուլսարի
- Բնապահպան-իրավաբան. Ինչ որոշում կայացնեն, սահմանափակված են ջերմուկցիների և մյուսների իրավունքներով
- Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
- Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ
- Քննարկվել են Ամուլսարի շահագործման հետ կապված Տեսչական մարմնի ստուգումներ իրականացնելու պլանները և ընթացակարգերը
- ՀՅԴ. Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր
- Անահիտ Բախշյան. Վաղը գնում ենք երթի՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
- «Մենք կբանակցենք միայն Ամուլսարի հանքի փակման համար». Քննարկում՝ Ջերմուկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան