Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
Ամուլսարի շահագործման թույլտվությունը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացությունը, տրվել են օրենքների խախտումներով։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը։ Նա նշեց, որ խախտվել է ՀՀ Սահմանադրությունը, Ջրային, Հողային օրենսգրքերը Սևանա լճի մասին, Հատուկ պահպանվող տարածքների, Կենդանական, Բուսական աշխարհների մասին և այլ օրենքներ, ինչես նաև միջազգային 10 կոնվենցիա, որոնք վավերեցված են ՀՀ կողմից և պարտավորություններ ունի միջազգային հանրության առջև։
«Կառավարությանը ներկայացրել եմ այդ բոլոր օրենքները, կոնվենցիաները, նշել եմ, թե ինչ կոռուպցիոն հանգամանքներ կան, խնդրել եմ իրավապահներին ուսումնասիրել, գործեր հարուցել, քննել, սակայն մինչ օրս որևէ բան չի արվել։ Մի կասկածելի, անհասկանալի հոդվածով, հիմքերով քրեական գործ է հարուցվել, այդպես էլ չենք հասկանում ինչ ճակատագրի է արժանանալու»,- ասաց Ն. Վարդանյանը։
Նա նշեց, որ վարչապետի հետ հանդիպմանը հարցրել է, թե արդյոք «Էլարդի» ուսումնասիրության վրա հնարավոր չէ չշահագործել հանքը, Ն. Փաշինյանը պատասխանել է, որ գործում կա 35 հազար փաստաթուղթ։ Ն. Վարդանյանը նաև հետաքրքրվել է, թե այդ դեպքում 35 հազար փասաթղթի վրա հնարավոր չէր կարճել գործը, և 400 հազար դոլար չծախսել նոր փորձաքննության համար։
«Ստացվում է, որ 35 հազար փաստաթուղթն ու «Էլարդի» ուսումնասիրությունը չի օգնում, որ գործը կարճվի»,- ասաց բնապահպան-իրավաբանը։
Նա նաև հայտարարեց, որ համաձայն սանիտարահամաճարակային անվտանգության մասին ՀՀ օրենքի, այսպիսի ծրագրերը պետք է անցեն սանիտարական փորձաքննություն, որն իրականացնում է առողջապահության նախարարությունը, այսինքն մարդու առողջության վրա ազդեցությունը չի գնահատվել։
«Մինչև օրս չգիտենք, թե մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա այս ծրագիրը»,- ընդգծեց նա։
Ասուլիսին ներկա աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն ասաց, որ չի իրականացվել ծրագրի իրագործման դեպքում Ջերմուկի վրա սոցիալ- տնտեսական ազդեցության գնահատում։ Նա համոզված է, որ եթե հանքը շահագործվի, Ջերմուկը կորցնելու է իր առողջարանային բրենդի ողջ հնարավորությունները։ Լ. Գալստյանը նշեց, որ «Էլարդի» փաստաթուղթը՝ հայերեն թարգմանությամբ, 250 էջ է, որում կասկածելի բառը կրկնվում է 12 անգամ, թերի՝ 59, սխալ՝ 60, մտահոգ՝ 30, անվստահելի՝ 7, անորոշ՝ 34, թերություն՝ 18, վատ՝ 11, անբավարար՝ 14, չի կատարվել՝ 4 անգամ։
«Այսպիսի պարունակություն ունեցող փաստաթղթից հետո եզրակացնել, որ այս հանքավայրն այս վիճակում կարելի է շահագործել, դա բոլոր տեսակի տրամաբանությունից դուրս է»,- ասաց նա։
Լ. Գալստյանի խոսքով, պետք է իրավական գնահատան տալ Քննչական կոմիտեով ստղծված խմբի աշխատանքներին։
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ
- Քննարկվել են Ամուլսարի շահագործման հետ կապված Տեսչական մարմնի ստուգումներ իրականացնելու պլանները և ընթացակարգերը
- ՀՅԴ. Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր
- Անահիտ Բախշյան. Վաղը գնում ենք երթի՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- «Փաստ». Ամուլսարի շահագործման դեմ պայքարը բոլոր նախապայմաններն ունի նոր «էլեկտրիկ Երևան» դառնալու համար
- «Հրապարակ». Ամուլսարին կողմնակիցներ էլ կան Ջերմուկում, որոնք լռում են
- Քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, հրաբուխն անխուսափելի է. Նաիրա Զոհրաբյան
- ՔՈ. Ամուլսարը չպետք է հանքի վերածվի
- Ղազինյան. Ամուլսարի շահագործման որոշումը Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին
- «Մենք կբանակցենք միայն Ամուլսարի հանքի փակման համար». Քննարկում՝ Ջերմուկում
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ
- Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչությունը քննադատվում է Ամուլսարի հանքի հակասական ծրագրին աջակցելու համար
- Փաշինյանը ևս մեկ քննարկում է անցկացրել Ամուլսարի հանքավայրի ծրագրի վերաբերյալ
- Փաշինյանն Ամուլսարի խնդրով նախ ընդունել է ջերմուկցիներին, ապա «Լիդիան»-ի նախագահին
- Պրոֆեսոր Մելիքյան. Ամուլսարը ցանկացած ընկերության համար պետք է փակ լինի հանքարդյունաբերության համար
- Ամուլսարի հարցով Փաշինյանը «օրվա կուրսին» համապատասխան որոշումներ է փոխում. քաղտեխնոլոգ
- Ամուլսարի շահագործման վերաբերյալ նոր ՇՄԱԳ անցկացնելու վերջնական որոշում դեռ չկա. Վլադիմիր Կարապետյան
- Քաղաքագետ. Մնաց՝ Փաշինյանը Ամուլսարի տակից էլ դուրս գա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան