Փաստաբան․ «Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար բոլոր իրավական հիմքերը կան»
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը շուտով կարող է ազատության մեջ հայտնվել։ Դեմիրթաշի փաստաբաններից մեկի՝ Այդըն Էրդողանի խոսքով՝ ներկա պահին դրա համար կան բոլոր իրավական հիմքերը, անհրաժեշտ է միայն որոշ թղթաբանական հարցեր ավարտել։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
ԺԴԿ նախկին համանախագահը այժմ գտնվում է Էդիրնեի բանտում։ Տարիներ առաջ մի հանրահավաքի ժամանակ իր ելույթում «ահաբեկչության պրոպագանդա» կատարելու մեջ մեղադրվող Դեմիրթաշը Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ դատապարտվել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման և 2016թ․ նոյեմբերի 4-ից գտնվում է Էդիրնեի բանտում։ Փաստաբան Այդըն Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիայի այսօրվա օրենքների համաձայն նախկին պատգամավորն արդեն կրել է այդ պատիժը և պետք է ազատ արձակվի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը Դեմիրթաշի դեմ ընթացող մեկ այլ գործի շրջանակներում վերջինիս կալանքից պայմանականորեն ազատելու որոշում էր կայացրել։ Բայց Ստամբուլի դատարանի կայացրած ազատազրկման վճռի պատճառով նա չէր կարող անմիջապես դուրս գալ բանտից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա