Մարզերից ժամանած վարպետները Երևանում կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները
Սեպտեմբերի 28-29-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում մարզերից ժամանած վարպետները կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները: Երկօրյա միջոցառման ընթացքում կարելի է ոչ միայն ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները, այլև տեղում մասնակցել վարպետաց դասերին և զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները:
Օր 1: Սեպտեմբեր 28, 2019
09:00-19:00 Ցուցադրություն և վաճառք
09:30 Փառատոնի պաշտոնական բացում
10:00-18:00 Վարպետաց դասեր
Օր 2: Սեպտեմբեր 29, 2019
09:00-18:00 Ցուցադրություն և վաճառք
10:00-17:00 Վարպետաց դասեր
«Իմ ձեռագործ Հայաստանը» «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է, որն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներում ավանդական արհեստների վերականգման գործընթացը` փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն և այլն:
Արդեն երրորդ տարին է, որ «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնը կազմակերպվում է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Ծրագրի թիմը շնորհակալություն է հայտնում Գաֆէսճեան արվեստի կենտրոնին՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզը տրամադրելու փառատոնի անցկացման համար։