Քաղաքացի VS անկար քաղաքապետարան
Մինչ քաղաքապետարանը տոտիկ-տոտիկ գնում է դեպի աղբի տեսակավորում, ետևում թողնելով... չէ՝ շուրջբոլորը թողնելով աղբի սարեր, մինչ Սանիթեքի հետ պահմտոցի ու զիբիլ-զիբիլ են խաղում, մինչ քաղաքապետարանը աժդահայի պես շուռ է տալիս Սանիթեքի աղբարկղերը ու փռում ասֆալտին, մինչ օտարերկացիները ձեռ են առնում աղբի մեջ կորած Երևանը...
...մինչ սաբոտաժնիկ են փնտրում, որ էլի աղբը մնա ու վարակը, գարշահոտն ու դժգոհությունը ամեն քայլափոխին հիշեցնեն Հայկ Մարությանին, իսկ Հայկ Մարությանը բացատրի, որ ինքը չի կարող հրաժարական տալ, որովհետև դեռ ջահել է, դեռ բաներ ունի ու քայլեր՝ անելու, ինքը դեռ աղբի տեսակավորում ունի բացահայտելու իր համար, մինչդեռ դրա մասին և նամակներ են եղել քաղաքապետարան, և հրապարակումներ, և մեխանիզմերի թելադրանք։
Ու մինչ այս երկու օրը նոր միայն քաղաքապետարանի բեռնատարը շրջում, թուղթ է հավաքում տնտեսվարողներից ու սելֆիներ է անում, որ «բոլորը նրան ասեն՝ «օօօ»... (այսօր էլ աջակից է դարձել աղբը տեսակավորող ընկերության, որը մի քանի աղբամաններ է դրել՝ պլաստիկի համար)։
Աջակից, Կառլ։ Երբ պետք է...
Ուզում ենք ասել քաղաքապետին, որ այս տոտիկ-տոտիկները առանձնապես զավեշտալի են այն քաղաքացիների համար, ովքեր վաղուց, ԻՐԵՆՑ ՏՆԵՐՈՒՄ, հավաքում են ու տարանջատում պլաստիկ և այլ վերամշակովի նյութերից աղբը, ու հետո իրենց գրպանից վճարելով՝ այն հանձնում են վերամշակման։
Ու քաղաքապետը այսքանից հետո համարձակվում է խոսել իր արդյունավետ քայլերի մասին՝ ԱՄՈԹ։
Հարակից հրապարակումներ`
- Լապշինը գտել է Երևանի՝ աղբի մեջ կորելու գաղտնիքը
- «Սանիթեք»-ի աղբամանները՝ գետնին փռած
- Ու՞մ են գնում աղբահանության համար վճարված գումարները
- Աննա Հարությունյան. Աղբի կուտակումը խիստ վտանգավոր է ոչ միայն վարակիչ, այլև ոչ վարակիչ հիվանդությունների տարածման առումով
- Աղբը տեղից չի շարժվում
- Քաղաքացիները աղբը հանձնում են Երևանի քաղաքապետարանին
- Աղբը տեսակավորող կամավորներն ու ակամաները