Հասարակություն 09:00 16/09/2019 Աշխարհում

Վիրաւոր Արագիլներու Կայարանը

Իր՝ Մուսա լեռան վիրավոր արագիլների մասին գիրը Խաժագ Այնթաբյանը նվիրել է Այնճարի 80 ամյակին։ 

Հայաստանի մէջ գրեթէ ամենուրեք արագիլներու բոյներ կան: Արագիլները այնտեղ շատ կարեւոր պարտականութիւն կը կատարեն ...

Անցեալ Օրը Խոր վիրապի ճամբուն վրայ խումբ մը արագիլներ տեսայ: Երիտասարդ զոյգ մը , Փոքրիկ երեխայի մը ձեռքերէն բռնած մօտեցաւ անոնցմէ մէկուն, սակայն փոքրիկը ուրախանալու փոխարէն վախցաւ ու լալու սկսաւ: Հայրը հանգստացուց փոքրիկին բացատրելով թէ արագիլը բարի թռչուն է եւ օր մը պիտի իրեն քոյրիկ կամ ախբերիկ բերէ: Փոքրիկը ուրախացաւ , մայրիկը ժպտաց իսկ արագիլը հասկցաւ թէ շուտով պէտք է իր պարտականութիւնը կատարէ ու նորածին մը շալկած իրենց տուն բերէ....


Այնճարի պարտէզներուն մէջ արագիլներու բոյներ չկան : Այնտեղ ապրող արագիլներ չէք տեսներ բնաւ ... Նորածինները այստեղ ծովէն կուգան , իսկ երբ ճամբաները գոց ըլլան ուղղաթիռը զիրենք տուն կը բերէ , սակայն արագիլներուն հոս ալ կարևոր պարտականութիւն վստահուած է...

Հայրս օր մը երբ պարտէզէն տուն վերադարձաւ, իր հետ վիրաւոր արագիլ մը բերաւ : Ես այն ժամանակ դեռ շատ փոքր էի , հազիւ հինգ կամ վեց տարեկան էի ու թեւէն վիրաւորուած այդ հսկայ թռչունը տեսնելով, վախէս լալու սկսայ: Հայրս զիս հանգստացուց բացատրելով թէ արագիլը եկած է որ զիս Հայաստան տանի: Համոզուեցայ , ձայնս կտրեցի, թռչունին մօտեցայ ու հետը խաղալ փորձեցի, բայց վիրաւոր արագիլը զիս տեսնելով ետ գնաց ու չուզեց հետս խաղալ ...

Արագիլը չուզեց մեր տան մօտ ապրիլ ու երկու օր ետք երբ ան իր վիրաւոր թեւը արդէն թափահարելու սկսաւ, հայրս կրկին զինք պարտէզ տարաւ որպէսզի երթայ իր ընկերներուն միանայ ,յետոյ վերադառնայ ու զիս Հայաստան տանի... 


Այնճարը արագիլներու բոյն չէ եղած ու պիտի չդառնայ բնաւ... Այնճարը արագիլներու կայարանն է : Ամէն տարի , վերադարձի իրենց ճամբուն վրայ , արագիլները կուգան ու կ'իջեւանէն Այնճարի պարտէզներուն մէջ որպէսզի հանգստանան ու յաջորդ օրը շարունակեն իրենց ճանապարհը դէպի Հայաստան : Այդ օրը նոյնիսկ որսորդները ակնածանքով ուսերէն վար կ'իջեցնեն որսորդական իրենց հրացանները ու հիացած կը դիտեն արագիլներուն վայրէջքը: 

Որսորդներէն մէկը սակայն , տարիներ առաջ անխղճօրէն կրակ բացած էր արագիլներուն վրայ ու անոնցմէ մէկը վիրաւոր մնացած էր Այնճարի պարտէզներուն մէջ , այնպէս ինչպէս ութսուն տարի առաջ եկած ու այնտեղ մնացած էին Մուսա Լերան վիրաւոր արագիլները: Եկած էին որ իրենց վէրքերը բուժեն , թեւերը թափահարեն, յետոյ դէպի Հայաստան իրենց ճամբան շարունակեն... 

Շատերը այդ արագիլներէն յետոյ վերադարձան Հայրենիք իսկ շատեր մնացին ու հիմնեցին վիրաւոր արագիլներու կայարանը: Մինչեւ այսօր շատ երկիրներէ վիրաւոր արագիլներ կու գան ու կը թռին այդ կայարանէն ...

Կու գան տարբեր տեղերէ , կու գան Պաղտատէն , Քեսապէն , Հալէպէն ... Կու գան , կը բուժուին ու կը թռին տարբեր ուղղութիւններով ... Իսկ այնտեղ կը մնան կայարանին պահակները ... Կը մնան յամառօրէն , հակառակ բոլոր դժուարութիւններուն: Կը մնան որպէսզի հսկեն արագիլներուն երթը ...

Կը մնան ու պիտի մնան մինչեւ որ տուն վերադարձնեն բոլոր արագիլները:

Լուսանկարում՝ Այնճարը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}