«Իմ քայլը» խմբակցությունը նիստ կանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված
«Այս պահին որևէ մեկնաբանությունից զերծ կմնամ Սահմանադրական դատարանի հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նա հայտնեց, որ այսօր խմբակցությունում նիստ է լինելու, որի ընթացքում էլ կորոշեն իրենց հաջորդ քայլերը, իսկ նախանշված քայլերի մասին կկարողանա հրապարակային խոսել միայն խմբակցության նիստից հետո։
«Մենք նշել ենք, որ հավատարիմ ենք բացառապես իրավական ճանապարհով առաջնորդվելու գործընթացին և միայն օրենսդիրի լիազորությունների տիրույթում գոյություն ունեցող գործիքակազմով»,- ասաց Մակունցը։
Նա նշեց, որ օրակարգում հիմնական հարցը լինելու է դատաիրավական համակարգի հետ կապված։
Ինչ վերաբերում է հարցին, թե անդրադարձ լինելու է Ամուլսարի հարցով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից քննիչ հանձնաժողով ստեղծելու իրենց ուղարկված ձևաթղթին, նա ասաց. «Արձագանք անպայման կլինի՝ միայն ընդհանուր դիրքորոշման գալուց հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Հանձնաժողովի նախաձեռնությունը միայն և միայն ճշմարտությունը գտնելու որոշակի միջոց է. Աբովյան
- Բադասյան. Կձևավորվի հատուկ խումբ՝ Սահմանադրական բարեփոխումների նպատակով
- Հրայր Թովմասյան. Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական որոշում կայացնելու է Սահմանադրական դատարանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան