«Իմ քայլը»-ը որոշել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մանկունցը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.
«Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել»։
Այնուհետև լրագրողների հետ զրույցում նույն խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Գործըթնացի հիմքերից մեկն էական կարգապահական խախտումն է: Մասնավորապես` ՍԴ-ն չի քննել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը ՍԴ երեք անդամի՝ Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետորսյանի և Հրանտ Նազարյանի՝ Քոչարյանի դիմումի քննությանը նրանց մասնակցության անհնարինության վերաբերյալ»։
Նրա խոսքով՝ մյուս հիմքը կողմի ներկայացուցչի հետ որոշակի սերտ կապերի առկայությունն է Հրայր Թովմասյանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Խմբակցությունում այս կամ այն հարցի շուրջ տարրակարծությունը չի կարող պառակտման պատճառ դառնալ. Մակունց
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին