ԱՄՆ-ը պատրաստ է Սաուդյան Արաբիայի նավթի օբյեկտների վրա հարձակում իրականացրածների դեմ գործողությունների
ԱՄՆ-ն ենթադրում է, թե ով է կանգնած Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման հետևում և պատրաստ է վճռական գործողությունների, սակայն սպասում է Էր Ռիադից հաստատման: Այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփի խոսքերով, ԱՄՆ-ը սպասում է Սաուդյան Արաբիայից տվյալների հաստատմանը, թե իրենց կարծիքով, ովքեր են իրականացրել են հարձակումը և ինչ պայմաններում պետք է գործել:
Միևնույն ժամանակ, նախագահի աշխատակազմը քննարկում է ռազմական պատասխանի հավանականությունը՝ չնայած Պենտագոնը զսպվածության կոչ է անում, գրում է The Washington Post-ը։
Նշվում է, որ Թրամփը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ, սակայն նրանց զրույցի մանրամասները չի հողարդվում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին հրդեհ էր բռնկվել Սաուդյան Արաբիայի «Saudi Aramco» նավթային ընկերության տարածքում: Gulf News թերթի փոխանցմամբ, գործարանում պայթյուն էր տեղի ունեցել, և հնչել էին նաև կրակոցներ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Եմենի ապստամբական «Անսար Ալլա» շարժման հետևորդները։ Ապստամբները 10 անօդաչու թռչող սարքերով հարվածել էին նավթային օբյեկտներին։
Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղի ունեցածում մեղադրել էր Իրանին, որից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն առաջարկել էր քննարկել Իրանի նավթային օբյեկտների վրա հարձակման հնարավորությունը, եթե Թեհրանը «շարունակի պրովակացիներ անել»: Իրանի ԱԳՆ-ն էլ իր հերթին Պոմպեոյի հայտարարությունն անվանեց «սուտ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին