«Վարդանանքը»՝ գրական թատրոնի ժանրում
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի համատեղ ջանքերով կներկայացվի «Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում:
Ներկայացումն իրականացվում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի նախագծով և սցենարով, «Վարդանանց ասպետներ» թիվ 106 դպրոցի մանկավարժներ Գոհար Բաղդագուլյանի, Ներսես Մարգարյանի բեմադրությամբ և տնօրեն Մարինե Վարդանյանի ղեկավարությամբ: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ այն սեպտեմբեր 19-ին կներկայացվի «Վարդանանց ասպետներ» դպրոցի դահլիճում:
«Սա դասական ստեղծագործության նորօրյա մեկնաբանություն է, որն ածանցված է Դերենիկ Դեմիրճյանի գրական հենքից և խիստ հավատարիմ է գրողի տեքստին ու ոճին: Նախագծի նպատակն է այսօրվա կյանքի արագ ռիթմին համընթաց՝ ճանաչելի և սիրելի դարձնել ստվարածավալ դասական երկը, խթանել այն մարդկանց հետաքրքրությունը, որոնք հակված են առավել խորությամբ առնչվել դասական գրականության հետ»,- ասել է Կարինե Ռաֆայելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան