Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու մասին միջնորդագիրը ստորագրել եմ»,-ի պատասխան՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին մամուլում ավելի վաղ տարածված լուրերի մասին լրագրողի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, համապատասխան հրամանագիրը կստորագրվի մի քանի օրից։
«Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ կայացած մի քանի քննարկումների արդյունքում ու փոխադարձ համաձայնությամբ։ Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել։ Այդ սցենարները կքննարկվեն հընթացս»,-ասաց Փաշինյանը։
Նրա կարծիքով, այս փուլում Արթուր Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու կարևոր խնդրի լուծման վրա։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ Արթուր Վանեցյանը՝ հրապարակելով իր որոշումը։
«Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»,-նշել էր ԱԱԾ տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին