Փաշինյանը կրկին ասուլիսը սկսեց 100 փաստի հրապարակումով
Վանաձորում այսօր մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը: Ինչպես նախորդ անգամ, այսօր էլ վարչապետը ասուլիսը սկսեց Հայաստանի մասին 100 փաստ հրապարակելով։
«Նախորդ ասուլիսը, որը տեղի ունեցավ մայիսի 8-ին, սկսեցի նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակումով, կարծում եմ, որ այդ ֆորմատը կարևոր է կառավարության կատարած աշխատանքներն ու արդյունքները հանրությանը ներկայացնելու համար։ Չնայած գիտեմ, որ այս հատվածը լրագրողներն այնքան էլ չեն սիրում, բայց խնդրում եմ համբերությամբ լցվել»,-նշեց նա։