Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի եզրափակիչին
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի մասնակցի Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոևի հետ: Այս մասին հայտնեցին ՀԱՕԿ-ից։
Սեպտեմբերի 16-ին գյումրեցի ըմբիշը կիսաեզրափակիչ գոտեմարտում ստացել էր կողոսկրի կոտրվածք, որի հետեւանքով չի կարող պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արթուր Ալեքսանյանը նախօրեին պայքարը սկսել էր որակավորման փուլից եւ հաղթել էր բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (5:0), ֆինն Մատի Էլիասին (10:0), թուրք Չենկ Իլդեմին (4:2), իրանցի Աբդուլա Սարավիին (4:3) ու վրացի Գիորգի Մելիային (3:1):
Ավելի վաղ կոմիտեից հայտնել էին, որ Ալեքսանյանը, չնայած կոտրվածքին, մասնակցելու է գոտեմարտին։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած վնասվածքին Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար
- ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է