Բաքուն չի նախատեսում անդամակցել ՀԱՊԿ-ին
Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակով անդամակցության հարցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանն այս պահին չի դիտարկում ինչ-որ ձևաչափով ՀԱՊԿ-ին մասնակցություն, այդ թվում նաև դիտորդի կարգավիճակով»,-«Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, ասել է նա։
Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը սերտ բարեկամական ու գործընկերային հարաբերություններ ունի, նաև ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում, ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, բացառությամբ Հայաստանի։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ում առանց ՀՀ համաձայնության ցանկացած մեկնաբանություն կմնա միայն որպես այդպիսին. Աննա Նաղդալյան
- Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա
- Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս. Ռուբինյան
- ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի անուղղակի ազդեցություն, բայց կշիռ՝ ոչ. ԱԳ փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին