Համացանց 09:20 16/09/2019 Հայաստան

«Ջևիկ» Միքայելյանների JEVO ապրանքանիշը

Եղբայրներ Մամիկոն և Աշոտ Միքայելյանները գյումրեցի նկարիչ-քանդակագործ և զարդագործ են։ Նրանք նաև երկվորյակներ են՝ Գյումրու բարբառով «ջևիկ», որն էլ դարձրել են իրենց համար ապրանքանիշ։ JEVO զարդերը պատրաստվում են արծաթից, արույրից, պղնձից՝ համադրվելով տարբեր բնական քարերի հետ։ Բոլոր զարդերը յուրահատուկ են և ձեռակերտ։ Միքայելյան եղբայրների մասին կարդում ենք My Armenia Program  ֆեյբուքյան էջում։ 

«Իմ Հայաստանը» մշակութային զբոսաշրջության ծրագիր է, որն իրականացվում է Սմիթսոնյան Ինստիտուտի և ֆինանսավորվում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Ծրագրի նպատակն է հզորացնել մարզային թանգարանները, մարզաբնակ զբոսավարների և արհեստագործների գիտելիքները, ինչպես նաև զարգացնել արկածային փորձառությունները։ Մշակութային ժառանգության և զբոսաշրջության զարգացման շնորհիվ ջանում են ապահովել համայնքների տնտեսության կայուն աճ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}