Ալեն Սիմոնյանը գնահատականներ չի տալիս Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ
«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված որևէ տեղեկություն չունեի»,- «Իմ քայլը» խմբակցության հրավիրած փակ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականին։
Սիմոնյանը հրաժարականին գնահատական տալն այս պահին սխալ համարեց՝ նշելով. «Նախ քիչ ժամանակ է անցել, հետո կհասկանանք ինչ է կատարվել: Ես ճանապարհին եմ կարդացել հայտարարությունը և հիմա որևէ մեկնաբանությունը տալը ճիշտ չեմ համարում: Այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցությունից տեղյակ չեմ եղել թե վարչապետի, թե Վանեցյանի կողմից: Հիմա ես չեմ կարող և չեմ էլ ուզում գնահատական տալ, որովհետև մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդն է»։
Լրագրողների հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, Արթուր Վանեցյանը կարող էր ինչ-ինչ քրեական գործերով կաշկանդված լինել, նա պատասխանեց. «Ես կաշկանդվածություն չեմ տեսել, տեսել եմ լավ աշխատանք, տեսել եմ այն, ինչ դուք եք տեսել»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
- Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
- Փաշինյան. Դա եղել է պարոն Վանեցյանի փոխադարձ համաձայնությամբ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին