ԲԴԽ-ում ընդունել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության անդամներին՝ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին, Լիլիթ Դանեղյանին, ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը:
Քննարկվել են Հայաստանում դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարությանը, այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած առաքելությանը, դատաիրավական համակարգի առանցքային հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի ունեցած դերին վերաբերող մի շարք հարցեր:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում համագործակցության և ոլորտային այլ հարցերի շուրջ: