Պատգամավորը Վարչական դատարանի գործերը բեռնաթափող օրենքի նախագիծ է ներկայացրել
Ազգային ժողովը շարունակում է նախորդ շաբաթվանից մեկնարկած նստաշրջանի աշխատանքները։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ քննարկման է մնացել երկու հարց, որից հետո քննարկված բոլոր նախագծերը կդրվեն քվեարկության։
Քննարկման դրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Պատգամավորի ներկայացմամբ՝ օրենքի նախագծով սահմանվում է, որ վարչական ակտը չի կարող բողոքարկվել վարչական կարգով, եթե նույն վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, իսկ եթե վարչական ակտի դեմ ներկայացված բողոքը ընդունվել է վարույթ դատական կարգով վարչական ակտի վիճարկումից առաջ, այդ դեպքում վարչական մարմնի հարուցած վարույթը ենթակա է կարճման:
Բաղդասարյանի խոսքով՝ նախագծի նպատակն է բեռնաթափել Վարչական դատարանը: