Չնայած վնասվածքին Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար
Երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը։ Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ռուսաստնաը ներկայցնող Մուսա Եվլոևը։
«Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրված և մտադիր է վաղը գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Բայց, այնուամենայնիվ, վերջնական որոշումն Արթուրը կկայացնի վաղն առավոտյան՝ բժիշկների հետ խորհրդակցությունից հետո»,-երեկ գրել էր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ 97 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի քառակի, Աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում է։
Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 3։1 հաշվով առավելության հասավ Վրաստանը ներկայացնող Գեորգի Մելիայի նկատմամբ։
Եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստնաը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան